2 Kings 23:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ արձանները խորտակեց ու Աստարովթին կուռքերը կոտրտեց ու անոնց տեղը մարդու ոսկորներով լեցուց։
Armenian 2018
Արձանները փշրեց, աստարովթները կոտրատեց և նրանց տեղը մարդու ոսկորներ լցրեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ արձանները փշրեց եւ կուռքի անտառները կոտրատեց եւ նորանց տեղերը լցրեց մարդի ոսկորներով։
Armenian Eastern Bible 1994
Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց Աստարոթի կուռքերը եւ նրանց տեղում մարդկանց ոսկորներ լցրեց։
Armenian NEA
Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց պաշտամունքային փայտե սյուները և նրանց տեղը մարդկանց ոսկորներով ծածկեց։