2 Kings 23:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովսիա Սամարիայի քաղաքներուն մէջի բոլոր բարձր տեղերուն տուներն ալ վերցուց, որոնք Իսրայէլի թագաւորները շինելով՝ Տէրը բարկացուցեր էին ու Բեթէլի մէջ բոլոր ըրածին պէս անոնց ալ ըրաւ։
Armenian 2018
Հովսիան վերացրեց Սամարիայի քաղաքներում եղած այն Բարձր տեղերը, որոնք շինել էին Իսրայելի թագավորները՝ Տիրոջը բարկացնելով, և դրանց հետ էլ արեց այն ամենը, ինչ արել էր Բեթելում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սամարիայի քաղաքների միջի բարձրաւանդակների տներն էլ, որ Իսրայէլի թագաւորները շինել էին Տիրոջը բարկացնելու համար, վերցրեց Յովսիան, եւ նորանց էլ արաւ բոլոր այն արածների պէս, որ արաւ Բեթէլում։
Armenian Eastern Bible 1994
Բարձունքների բոլոր մեհեանները, որոնք Իսրայէլի թագաւորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը,
Armenian NEA
Բարձունքները, որոնք Իսրայելի թագավորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայելի արքա Հովսիան քանդեց և ամեն ինչ արեց այնպես, ինչպես Բեթելում էր արել։