2 Kings 23:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Թագաւորն ու Յուդայի բոլոր մարդիկը ու Երուսաղէմի բոլոր բնակիչներն ու քահանաները եւ մարգարէներն ու պզտիկէն մինչեւ մեծը՝ բոլոր ժողովուրդը Տէրոջը տունը գացին եւ Տէրոջը տանը մէջ գտնուած ուխտի գրքին բոլոր խօսքերը անոնց առջեւ կարդաց։
Armenian 2018
Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորը վեր գնաց Տիրոջ տունը եւ նորա հետ Երուսաղէմի բոլոր բնակիչները եւ քահանաները եւ մարգարէները եւ բոլոր ժողովուրդը փոքրիցը մինչեւ մեծը, եւ կարդաց նորանց ականջին ուխտի գրքի բոլոր խօսքերը, որ գտնուել էր Տիրոջ տանը։
Armenian Eastern Bible 1994
Յուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարէները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից
Armenian NEA
Արքան գնաց Տիրոջ տուն։ Հուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարեները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչև մեծը, նրա հետ էին։ Նրանց առաջ նա ընթերցեց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի մատյանի բոլոր խոսքերը։