2 Kings 23:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հոն գտնուած բարձր տեղերուն բոլոր քուրմերը սեղաններուն վրայ մորթեց։ Անոնց վրայ մարդու ոսկորներ այրեց ու յետոյ Երուսաղէմ դարձաւ։
Armenian 2018
Եվ այնտեղի Բարձր տեղերի բոլոր քահանաներին մորթեց զոհասեղանների վրա և մարդու ոսկորներ այրեց նրանց վրա, հետո վերադարձավ Երուսաղեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այնտեղի բարձրաւանդակների բոլոր քահանաներին մորթեց այն սեղանների վերայ եւ մարդի ոսկորներ այրեց նորանց վերայ եւ ետ դարձաւ Երուսաղէմ։
Armenian Eastern Bible 1994
Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնւում էին զոհասեղանների մօտ, դրանց վրայ էլ այրեց
Armenian NEA
Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։