2 Kings 23:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր ծառաները անոր մարմինը Մակեդդովէն կառքով Երուսաղէմ բերին ու զանիկա իր գերեզմանին մէջ թաղեցին։ Երկրին ժողովուրդը Յովսիային որդին Յովաքազը առին ու օծեցին եւ զանիկա իր հօրը տեղ թագաւոր ըրին։
Armenian 2018
Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա ծառաները նորան մեռած դրին կառքի մէջը եւ բերին նորան Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանումը. եւ երկրի ժողովուրդն առաւ Յովսիայի որդի Յովաքազին եւ նորան օծեցին ու թագաւոր արին իր հօր տեղ։
Armenian Eastern Bible 1994
Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանում։Երկրի ժողովուրդը Յոսիայի որդի
Armenian NEA
Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը բերեց Հովսիայի որդի Հովաքազին և օծեց նրան ու նրա հոր փոխարեն թագավոր նստեցրեց։