2 Kings 23:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աստարովթին կուռքը Տէրոջը տունէն Երուսաղէմէն դուրս՝ Կեդրոն հեղեղատը հանեց ու զանիկա Կեդրոն հեղեղատին մէջ այրեց ու ծեծեց փոշի ըրաւ ու փոշին ժողովուրդին գերեզմաններուն վրայ ցանեց։
Armenian 2018
Եվ Տիրոջ տանից հանեց Աստարովթը, տարավ Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հեղեղատի մոտ, և այրեց այն Կեդրոնի հեղեղատի մոտ, փշրեց, փոշի դարձրեց և նրա փոշին ցանեց ժողովրդի որդիների գերեզմանների վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հանեց Աստարովթը Տիրոջ տանիցը ու տարաւ Երուսաղէմից դուրս Կեդրոնի հեղեղատի մօտ եւ այրեց նորան Կեդրոնի հեղեղատի մօտ, եւ փշրեց մոխիր արաւ եւ ցանեց նորա մոխիրը ժողովրդի որդկանց գերեզմանների վերայ։
Armenian Eastern Bible 1994
Տիրոջ տնից հանելով եւ Երուսաղէմից դուրս բերելով Կեդրոնի հեղեղատում այրեց Աստարոթի կուռքերը, փոշու վերածեց եւ նրանց
Armenian NEA
Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։