2 Kings 24:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սեդեկիա քսանըմէկ տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ տասնըմէկ տարի թագաւորութիւն ըրաւ։ Անոր մօրը անունը Ամիտաղ էր, որ Լեբնացի Երեմիային աղջիկն էր։
Armenian 2018
Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։
Armenian Eastern Bible 1994
Սեդեկիան քսանմէկ տարեկան էր, որ դարձաւ թագաւոր, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամատել էր։
Armenian NEA
Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամատել էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։