2 Kings 24:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Նաեւ անոր թափած անմեղ արեանը համար, քանզի Երուսաղէմը անմեղ արիւնով լեցուց. ուստի Տէրը չուզեց որ ներէ։
Armenian 2018
նաև որ անմեղ արյուն էր թափել և Երուսաղեմը լցրել անմեղ արյունով, ուստի Տերը չուզեց ներել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նաեւ անմեղ արիւն էր թափել եւ Երուսաղէմը լցրել էր անմեղ արիւնով. եւ Տէրը չուզեց ներել։
Armenian Eastern Bible 1994
ու Երուսաղէմը լցրել այդ անմեղ արեամբ։ Տէրը չուզեց ներել նրան։
Armenian NEA
ու Երուսաղեմը լցրել այդ անմեղ արյամբ։ Տերը չուզեց ներել նրան։