2 Kings 25:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յուդայի Յովաքին թագաւորին գերութեանը երեսունըեօթներորդ տարուան տասներկրորդ ամսուան քսանըեօթներորդ օրը, Բաբելոնի Եղմարովդաք թագաւորը, իր թագաւոր եղած տարին, Յուդայի Յովաքին թագաւորին գլուխը բարձրացուց ու զանիկա բանտէն հանեց ։
Armenian 2018
Հուդայի թագավոր Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթին Բաբելոնի Իլմարովդաք թագավորը իր թագավոր դառնալու առաջին տարին ողորմած գտնվեց Հուդայի թագավոր Հովաքինի հանդեպ և նրան հանեց բանտից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ Յուդայի թագաւոր Յովաքինի գերութեան երեսունեւեօթներորդ տարուայ տասնեւերկուերորդ ամսի քսանեւեօթին Բաբիլոնի Իլմարովդաք թագաւորը իր թագաւոր եղած տարին բարձրացրեց Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը՝ նորան բանտից հանելով։
Armenian Eastern Bible 1994
Յուդայի երկրի արքայ Յովաքիմի գերութեան երեսունեօթներորդ տարուայ տասներկուերորդ ամսի քսանեօթներորդ օրը Բաբելոնի
Armenian NEA
Հուդայի արքա Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթերորդ օրը Բաբելոնի Եվիլմարոդաք արքան իր թագավորության առաջին տարում շնորհ արեց Հուդայի Հովաքին արքային, նրան հանեց իր բանտից,