2 Kings 3:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ ամէն պարսպապատ քաղաք ու ամէն ընտիր քաղաք պիտի զարնէ եւ բոլոր ազնիւ ծառերը պիտի կոտրտէք ու բոլոր ջուրի աղբիւրները պիտի գոցէք ու բոլոր ընտիր արտերը քարերով պիտի աւրէք»։
Armenian 2018
Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դուք պիտի ջարդէք ամեն պարսպաւոր քաղաքները, եւ ամեն ընտիր քաղաքները եւ բոլոր ազնիւ ծառերը պիտի կտորէք, եւ բոլոր ջրի աղբիւրները պիտի խցկէք, եւ բոլոր ընտիր արտերը քարերով պիտի փչացնէք։
Armenian Eastern Bible 1994
Նա մովաբացիներին ձեր ձեռքն է մատնելու, դուք աւերելու էք բոլոր պարսպապատ քաղաքները, բոլոր գեղեցիկ քաղաքները,
Armenian NEA
դուք ավերելու եք բոլոր պարսպապատ քաղաքները, բոլոր ընտիր քաղաքները, ջարդելու եք պտղատու ծառերը, խցանելու եք ջրի աղբյուրները և քարեր լցնելով՝ անպետք եք դարձնելու բարեբեր դաշտերը»։