2 Kings 3:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քաղաքները կործանեցին ու բոլոր ընտիր արտերուն մէջ ամէն մարդ քար մը նետեց ու զանոնք լեցուցին եւ բոլոր ջուրի աղբիւրները գոցեցին ու բոլոր ազնիւ ծառերը կոտրեցին, այնպէս որ միայն Կիրհարէսէթի քարերը թողուցին։ Պարսատիկ ունեցողները զանիկա պաշարեցին ու զարկին։
Armenian 2018
Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քաղաքները քանդեցին, եւ ամեն մարդ իր քարը ամեն լաւ արտի մէջ գցեց եւ նորան լցրին եւ խցկեցին բոլոր ջրի աղբիւրները, եւ կտորեցին ամեն ազնիւ ծառերը, այնպէս որ Կիրհարէսէթում միայն քարերը մնացին. եւ պարսաւորները պաշարեցին նորան եւ ջարդեցին։
Armenian Eastern Bible 1994
կործանեցին քաղաքները, ամէն մէկը մի քար նետեց եւ լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբիւրները,
Armenian NEA
կործանեցին քաղաքները, ամեն մեկը մի քար նետեց և լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբյուրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը։ Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետև պարսավորները պաշարել էին այն ու քանդել։