2 Kings 3:27 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ուստի առաւ իր անդրանիկ որդին, որ իր տեղ պիտի թագաւորէր ու զանիկա պարսպին վրայ զոհեց։ Իսրայելացիներուն դէմ մեծ բարկութիւն եղաւ։ Անոր երկրէն ետ քաշուեցան ու իրենց երկիրը դարձան։
Armenian 2018
Եվ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պիտի թագավորեր իր փոխարեն, և նրան ողջակեզ մատուցեց պարսպի վրա. դա մեծ բարկություն հարուցեց իսրայելացիների դեմ. և նրանք ետ քաշվեցին նրանից ու վերադարձան իրենց երկիրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա վեր առաւ իր անդրանիկ որդին, որ պիտի թագաւորէր իր տեղը, եւ նորան ողջակէզ մատուցրեց պարսպի վերայ. եւ Իսրայէլացիների դէմ մեծ բարկութիւն եղաւ. եւ նորանք ետ քաշուեցան նորանից եւ ետ դառան իրանց երկիրը։
Armenian Eastern Bible 1994
Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարէն պէտք է թագաւորէր, տարաւ ողջակիզեց պարսպի վրայ։ Դա մեծ կսկիծ պատճառեց
Armenian NEA
Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարեն պետք է թագավորեր, տարավ և ողջակիզեց պարսպի վրա։ Դա մեծ ափսոսանք պատճառեց Իսրայելին, և նրանք, երես դարձնելով նրանցից, գնացին իրենց երկիրը։