2 Kings 3:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու գնաց եւ Յուդայի Յովսափատ թագաւորին մարդ ղրկեց՝ ըսելով. «Մովաբի թագաւորը ինծի դէմ ապստամբեցաւ. ինծի հետ Մովաբի վրայ պատերազմելու կ’երթա՞ս»։ Անիկա ըսաւ. «Կ’երթամ. ես քեզի պէս եմ, իմ ժողովուրդս քու ժողովուրդիդ պէս ու ձիերս քու ձիերուդ պէս են»։
Armenian 2018
Եվ գնաց ու մարդ ուղարկեց Հուդայի Հոսափատ թագավորի մոտ՝ ասելով. «Մովաբացիների թագավորն ապստամբել է իմ դեմ. ինձ հետ կգա՞ս պատերազմելու մովաբացիների դեմ»։ Եվ նա ասաց. «Կգամ. ինչպես որ դու, այնպես էլ ես, ինչպես որ քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ինչպես որ քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ գնաց մարդ ուղարկեց Յուդայի Յովսափատ թագաւորին ասելով. Մովաբացիների թագաւորը ապստամբուել է ինձ դէմ. ինձ հետ պատերազմելու կգնա՞ս Մովաբի վերայ. եւ նա ասեց. Կգնամ. ինչպէս որ դու՝ այնպէս էլ ես, ինչպէս որ քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը, ինչպէս որ քո ձիանքն՝ այնպէս էլ իմ ձիանքը։
Armenian Eastern Bible 1994
Նա Յուդայի երկրի Յոսափատ արքայի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դէմ, կը գա՞ս ինձ հետ
Armenian NEA
Նա Հուդայի Հովսափատ արքայի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դեմ, կգա՞ս ինձ հետ մովաբացիների դեմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զորքը, և մի են իմ ու քո երիվարները»։