2 Kings 4:31 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց Գէեզին անոնց առջեւ անցաւ ու գաւազանը տղուն երեսին վրայ դրաւ, սակայն ո՛չ ձայն կար եւ ո՛չ զգացում. ուստի մարգարէն դիմաւորելու դարձաւ եւ անոր պատմեց ու ըսաւ. «Տղան չարթնցաւ»։
Armenian 2018
Գեեզին գնաց նրանցից առաջ և գավազանը դրեց երեխայի երեսին, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ էլ կյանքի նշան։ Եվ նա ետ դարձավ, դիմավորեց Եղիսեին ու պատմեց նրան՝ ասելով. «Երեխան չզարթնեց»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Գէեզին գնացել էր նորանց առաջից, եւ գաւազանը երեխայի երեսին դրել, բայց ոչ ձայն կար, ոչ էլ լսել. եւ ետ դառաւ նորան դիմաւորեց եւ նորան պատմեց ասելով թէ Երեխան չզարթնեց։
Armenian Eastern Bible 1994
Գէեզին նրանցից առաջ անցաւ եւ ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խօսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձաւ
Armenian NEA
Գեեզին նրանցից առաջ անցավ և ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խոսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձավ Եղիսեեի մոտ ու ասաց. «Երեխան վեր չի կենում»։