2 Kings 4:36 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն Գէեզին կանչեց ու ըսաւ. «Սունամացի կինը կանչէ»։ Զանիկա կանչեց։ Կինը անոր եկաւ ու Եղիսէ անոր ըսաւ. «Տղադ ա՛ռ»։
Armenian 2018
Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, և կինը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա կանչեց Գէեզիին. Կանչիր այդ Սունամացի կնկան. եւ նա նորան կանչեց. եւ կինն էլ եկաւ նորա մօտ. եւ նա ասեց. Առ երեխադ։
Armenian Eastern Bible 1994
Եղիսէէն աղաղակեց ու ասաց Գէեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»։ Նա կանչեց նրան, եւ կինը ներս մտաւ։
Armenian NEA
Եղիսեեն աղաղակեց ու ասաց Գեեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը ներս մտավ։ Եղիսեեն ասաց.