2 Kings 4:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Կինը գնաց Աստուծոյ մարդուն պատմեց ու անիկա ըսաւ. «Գնա՛, իւղը ծախէ ու պարտքդ վճարէ՛ եւ աւելցածովը դուն ու քու որդիներդ ապրեցէ՛ք»։
Armenian 2018
Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կինը եկաւ ու պատմեց Աստուծոյ մարդին. նա էլ ասեց. Գնա իւղը ծախիր եւ պարտքդ վճարիր, եւ մնացածովը ապրիր դու եւ տղերքդ։
Armenian Eastern Bible 1994
Եղիսէէն ասաց. «Գնա իւղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, եւ դու ու քո որդիները մնացած իւղով կ՚ապրէք»։
Armenian NEA
Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ Եղիսեեն ասաց. «Գնա յուղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, և դու ու քո որդիները մնացած յուղով ապրե՛ք»։