2 Kings 7:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք մինչեւ Յորդանան անոնց ետեւէն գացին եւ ահա բոլոր ճամբան լեցուն էր հանդերձներով ու ամաններով, որոնք Ասորիները արտորալով փախած ատեննին ձգեր էին։ Պատգամաւորները ետ դարձան ու թագաւորին պատմեցին։
Armenian 2018
Եվ նրանք մինչև Հորդանան գնացին նրանց ետևից, և ահա ամբողջ ճանապարհը լիքն էր հանդերձներով և իրերով, որոնք շտապ փախած ասորիները դեն էին նետել. պատգամավորները վերադարձան և պատմեցին թագավորին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք գնացին նորանց ետեւից մինչեւ Յորդանան, եւ ահա բոլոր ճանապարհը լիքն էր հանդերձներով եւ անօթներով որ Ասորիները շտապելով դէն էին գցել, եւ պատգամաւորները ետ դառան ու պատմեցին թագաւորին։
Armenian Eastern Bible 1994
Սրանք գնացին նրանց հետքերով մինչեւ Յորդանան գետը եւ տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով եւ իրերով, որ
Armenian NEA
Սրանք նրանց հետքերով գնացին մինչև Հորդանան գետը և տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով և իրերով, որ խուճապահար փախչելիս նետել էին ասորիները։ Հետախույզները վերադարձան ու պատմեցին արքային։