2 Kings 8:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա Եղիսէին քովէն ելաւ ու իր տիրոջը գնաց։ Թագաւորը հարցուց. «Եղիսէն քեզի ի՞նչ ըսաւ»։ Անիկա ըսաւ. «Եղիսէն ըսաւ թէ անշուշտ պիտի առողջանայ»։
Armenian 2018
Նա գնաց Եղիսեի մոտից և եկավ իր տիրոջ մոտ. նա նրան ասաց. «Եղիսեն քեզ ի՞նչ է ասել»։ Եվ նա ասաց, թե՝ «Անպայման առողջանալու ես»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա գնաց Եղիսէի մօտիցը եւ եկաւ իր տիրոջ մօտ, եւ նա ասեց նորան. Եղիսէն քեզ ի՞նչ է ասել. եւ նա ասեց. Ասել է թէ առողջանալու ես։
Armenian Eastern Bible 1994
Ազայէլը գնաց Եղիսէէի մօտից եւ մտաւ իր տիրոջ մօտ։ Սա հարցրեց նրան. «Ի՞նչ ասաց Եղիսէէն»։ Նա պատասխանեց. «Ինձ ասաց,
Armenian NEA
Ազայելը գնաց Եղիսեեի մոտից և մտավ իր տիրոջ մոտ ու հարցրեց նրան. «Ի՞նչ ասաց Եղիսեեն»։ Նա պատասխանեց. «Ինձ ասաց՝ “Անպայման կապրես”»։