2 Kings 8:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ասոր օրերը Եդովմայեցիները Յուդայի ձեռքին տակէն ապստամբեցան ու իրենց վրայ թագաւոր մը դրին։
Armenian 2018
Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա օրերում ապստամբուեց Եդովմը Յուդայից, եւ իրանց վերայ մի թագաւոր դրին։
Armenian Eastern Bible 1994
Նրա օրօք Եդոմն ազատագրուեց Յուդայի երկրից եւ իր համար առանձին մի թագաւոր օծեց։
Armenian NEA
Նրա օրոք Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ և իր համար առանձին մի թագավոր օծեց։