2 Kings 8:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ազայէլ Եղիսէն դիմաւորելու գնաց ու ձեռքը ընծայ առաւ, այսինքն Դամասկոսի բոլոր բարիքներէն քառասուն ուղտ բեռնաւորուած։ Գնաց եւ անոր առջեւ կեցաւ ու ըսաւ. «Քու որդիդ Ասորիներու Բենադադ թագաւորը զիս քեզի ղրկեց՝ ըսելով. ‘Արդեօք այս հիւանդութենէն պիտի առողջանա՞մ’»։
Armenian 2018
Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ազայէլը գնաց, նորան դիմաւորեց, եւ իր ձեռքը ընծայ առաւ, եւ Դամասկոսի բոլոր բարիքներիցը քառասուն ուղտի բեռ, եւ եկաւ ու կանգնեց նորա առաջին եւ ասեց. Քո որդին Ասորիների Բենադադ թագաւորը՝ ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով թէ Արդեօք պիտի առողջանա՞մ այս հիւանդութիւնից։
Armenian Eastern Bible 1994
Ազայէլը վերցրեց ընծան եւ Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրայ բարձելով՝ գնաց նրան ընդառաջ։ Նա կանգնելով
Armenian NEA
Ազայելը վերցրեց ընծան և Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրա բարձելով՝ նրան ընդառաջ գնաց։ Կանգնելով նրա առջև՝ նա ասաց. «Ո՜վ հայր Եղիսեե, քո որդին՝ ասորիների արքա Ադերի որդին, ինձ քեզ մոտ է ուղարկել՝ ասելով. “Արդյոք կբուժվե՞մ իմ այս հիվանդությունից”»։