2 Kings 9:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն շուտով ամէն մարդ իր հանդերձը առաւ ու սանդուխին գլխուն վրայ անոր տակ դրին ու փող հնչեցնելով ըսին. «Յէու թագաւոր եղաւ»։
Armenian 2018
Եվ նրանցից ամեն մեկն արագ վերցրեց իր հանդերձները և գցեց նրա տակ՝ բուն սանդուղքի վրա։ Եվ փող փչեցին ու ասացին. «Հեուն է թագավորը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք շուտով ամեն մէկն իր հանդերձներն առան եւ գցեցին նորա տակը բուն աստիճանների վերայ եւ փողը հնչեցրին ու ասեցին. Յէուն է թագաւոր։
Armenian Eastern Bible 1994
Երբ այդ լսեցին, ամէն մէկն շտապեց իր բաճկոնն առնել եւ աստիճանների գլխին, ուր նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող
Armenian NEA
Երբ այդ լսեցին, ամեն մեկն շտապեց իր բաճկոնը վերցնել և աստիճանների գլխին, որտեղ նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. «Հեուն թագավոր դարձավ»։