2 Kings 9:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այսպէս՝ Նամեսսեան Յովսափատին որդին Յէու Յովրամին դէմ գլուխ վերցուց։ (Իսկ Յովրամ բոլոր Իսրայէլին հետ Ասորիներուն Ազայէլ թագաւորին դէմ Ռամովթ-Գաղաադը կը պահպանէր.
Armenian 2018
Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Նամեսսեան Յովսափատի որդի Յէուն դաւաճանութիւն արաւ Յովրամի դէմ։ (Բայց Յովրամը պահպանութիւն էր անում Ռամովթ-գաղաադում ինքը եւ բոլոր Իսրայէլը Ասորիների Ազայէլ թագաւորի երեսից։
Armenian Eastern Bible 1994
Ամեսսիայի որդի Յոսափատի որդի Յէուն գլուխ բարձրացրեց Յորամի դէմ, իսկ Յորամը բոլոր իսրայէլացիների հետ ասորիների արքայ
Armenian NEA
Ամեսսիայի որդի Հովսափատի որդի Հեուն գլուխ բարձրացրեց Հովրամի դեմ, իսկ Հովրամը ասորիների արքա Ազայելի պատճառով ողջ Իսրայելի հետ պաշտպանում էր Գաղաադի Ռամաթ քաղաքը։