2 Kings 9:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յեզրայէլի մէջ աշտարակին վրայ դէտ մը կայներ էր, որ Յէուին գունդին գալը տեսնելով՝ ըսաւ. «Ես գունդ մը կը տեսնեմ»։ Յովրամ ըսաւ. «Ձիաւոր մը անոնց դէմ ղրկէ ու թող ըսէ՝ ‘Խաղաղութի՞ւն է’»։
Armenian 2018
Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դէտը կանգնել էր Յեզրայէլի աշտարակի վերայ, եւ տեսաւ Յէուի բազմութիւնը գալիս, եւ ասեց. Մի բազմութիւն եմ տեսնում գալիս. եւ Յովրամն ասեց. Մի ձիաւոր առ եւ ուղարկիր նորանց դէմ, որ ասէ՝ Խաղաղութի՞ւն է։
Armenian Eastern Bible 1994
Յեզրայէլում մի պահակ աշտարակի վրայ ելաւ ու փոշի տեսաւ, որ Յէուի գալուց էր բարձրանում։ Նա ասաց. «Ես փոշի եմ
Armenian NEA
Հեզրայելում մի պահակ աշտարակի վրա ելավ ու փոշի տեսավ, որ Հեուի գալուց էր բարձրանում։ Նա ասաց. «Ես փոշի եմ տեսնում»։ Հովրամն ասաց. «Մի հեծյա՛լ վերցրու, նրան ընդառա՛ջ ուղարկիր, և նա թող հարցնի, թե խաղա՞ղ նպատակով է գալիս»։