2 Kings 9:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու դէտը պատմեց ու ըսաւ. «Մինչեւ անոնց քով գնաց ու չդարձաւ, բայց այս ընթացքը Նամեսսեան Յէուին ընթացքին կը նմանի, քանզի կատաղաբար կը քշէ»։
Armenian 2018
Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դէտը պատմեց եւ ասեց. Գնաց մինչեւ նորանց եւ ետ չդառաւ. եւ ընթացքը Նամեսսեան Յէուի ընթացքին նման է. որովհետեւ կատաղաբար է քշում։
Armenian Eastern Bible 1994
Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց մօտ, բայց չի վերադառնում։ Նրա ձի վարելը
Armenian NEA
Աշտարակի պահակը, այդ բանը հաղորդելով, ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց մոտ, բայց չի վերադառնում։ Նրա ձի վարելը նման է Ամեսսիայի որդի Հեուի ձի վարելուն, որովհետև կատաղորեն է քշում»։