2 Kings 9:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Յովրամ ըսաւ. « Կառքը պատրաստէ՛»։ Անոր կառքը պատրաստեցին։ Իսրայէլի թագաւորը Յովրամ ու Յուդայի թագաւորը Ոքոզիա, ամէն մէկը իր կառքովը Յէուն դիմաւորելու ելան ու զանիկա Յեզրայելացի Նաբովթին ագարակին մէջ գտան։
Armenian 2018
Հովրամն ասաց՝ լծե՛ք, և նրանք լծեցին նրա կառքը, և Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը՝ ամեն մեկն իր կառքով, դուրս եկան Հեուին դիմավորելու և նրան գտան հեզրայելացի Նաբովթի ագարակում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովրամն ասեց. Լծեցէք. եւ նորանք լծեցին նորա կառքը, եւ դուրս եկաւ Իսրայէլի Յովրամ թագաւորը եւ Յուդայի Ոքոզիա թագաւորը ամեն մէկն իր կառքովը Յէուին դիմաւորելու, եւ նորան գտան Յեզրայէլացի Նաբովթի ագարակումը։
Armenian Eastern Bible 1994
Յորամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, եւ Իսրայէլի արքայ Յորամն ու Յուդայի երկրի արքայ Օքոզիան, ամէն մէկն
Armenian NEA
Հովրամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, և Իսրայելի արքա Հովրամն ու Հուդայի արքա Օքոզիան՝ ամեն մեկն իր մարտակառքը նստած, Հեուին ընդառաջ գնացին և նրան հասան Նաբոթ Հեզրայելացու կալվածքում։