2 Peter 2:17 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ասոնք ջուր չունեցող աղբիւրներ են ու փոթորիկէն քշուած մէգեր, որոնց համար թանձր խաւարը պահուած է յաւիտեան։
Armenian 2017
Ասոնք ջուր չունեցող աղբիւրներ են ու փոթորիկէն քշուած մէգեր, որոնց համար թանձր խաւարը պահուած է յաւիտեան։
Armenian 2018
Սրանք անջուր աղբյուրներ են, մրրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահված։
Armenian 2019
Այդ մարդիկը ցամքած աղբիւրներ են, հովերէն քշուող մշուշներ, որոնց համար Աստուած խաւար աշխարհի յաւերժական աղջամուղջը վերապահած է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանք անջուր աղբիւրներ են, մրրկից քշուած ամպեր, որոնց համար խաւարի մթութիւնը պահուած է յաւիտեան։
Armenian Eastern Bible 1994
Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահուած.
Armenian NEA
Սրանք անջուր աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջը հավիտյան նրանց համար է պահված.
Armenian Western NT 1994?
Ասոնք անջուր աղբիւրներ են, ու փոթորիկէն քշուած ամպեր, որոնց վերապահուած է խաւարին մթութիւնը յաւիտեան: