2 Samuel 10:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յովաբ երբ տեսաւ թէ պատերազմը առջեւէն ու ետեւէն իր վրայ պիտի հասնի, Իսրայէլի բոլոր ընտրուած մարդոցմէն ընտրեց ու Ասորիներուն դէմ պատերազմի շարեց
Armenian 2018
Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմն իր վրա է հասնում առջևից ու ետևից, Իսրայելի բոլոր ընտիր մարդկանցից ընտրեց և ասորիների դեմ պատերազմի շարեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցն իր վերայ է հասնում, Իսրայէլի բոլոր ընտրուած մարդկանցից ընտրեց, եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց.
Armenian Eastern Bible 1994
Յովաբը տեսնելով, որ իր վրայ յարձակւում են առջեւից ու յետեւից, բոլոր իսրայէլացիներից ընտրեց երիտասարդներ եւ
Armenian NEA
Հովաբը, տեսնելով, որ իր վրա հարձակվում են առջևից ու հետևից, Իսրայելից ընտրեց երիտասարդներ և ասորիների դեմ ճակատ կազմեց։