2 Samuel 11:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հետեւեալ տարին, թագաւորներուն պատերազմի ելլելու ատենը, Դաւիթ Յովաբը ու անոր հետ իր ծառաներն ու բոլոր Իսրայէլը ղրկեց, որոնք Ամմոնացիները կոտորեցին ու Ռաբբան պաշարեցին. բայց Դաւիթ Երուսաղէմ կը նստէր։
Armenian 2018
Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ հետեւեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Դաւիթը Յովաբին եւ նորա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայէլին ուղարկեց, որոնք Ամմոնացիներին կոտորեցին, եւ Ռաբբան պաշարեցին. Բայց Դաւիթը մնացել էր Երուսաղէմ։
Armenian Eastern Bible 1994
Հետեւեալ տարին, երբ թագաւորները արշաւի էին ելնելու, Դաւիթը Յովաբին իր ծառաների ու բոլոր իսրայէլացիների հետ
Armenian NEA
Հետևյալ տարին, երբ թագավորները արշավի էին ելնելու, Դավիթը Հովաբին իր ծառաների ու բոլոր իսրայելացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամովնացիներին և պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղեմում։