2 Samuel 11:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Օր մը ՝ իրիկուան դէմ՝ Դաւիթ իր անկողնէն ելլելով պալատին տանիքին վրայ կը պտըտէր։ Տանիքին վրայէն կին մը տեսաւ, որ կը լուացուէր։ Այն կինը տեսքով խիստ գեղեցիկ էր։
Armenian 2018
Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մէկ օր իրիկուայ դէմ Դաւիթն իր անկողինիցը դուրս գալով պալատի տանիքի վերայ ման էր գալիս, եւ տանիքի վերայից մէկ կին տեսաւ, որ լուացվում էր, եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։
Armenian Eastern Bible 1994
Երեկոյեան կողմ, երբ Դաւիթն իր անկողնից ելնելով ման էր գալիս թագաւորական պալատի տանիքի վրայ, տեսաւ, որ մի կին
Armenian NEA
Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։