2 Samuel 12:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Քու տունէդ քեզի դէմ չարիք մը պիտի հանեմ ու քու աչքերուդ առջեւ քու կիներդ պիտի առնեմ եւ զանոնք քու դրացիիդ պիտի տամ ու անիկա այս արեգակին առջեւ քու կիներուդ հետ պիտի պառկի։
Armenian 2018
Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից, եւ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկէ քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ եւ տամ քո
Armenian NEA
Այսպես է ասում Տերը. “Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ։