2 Samuel 12:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց աղքատը ուրիշ բան մը չունէր, միայն էգ գառնուկ մը, որ ծախու առեր էր ու կը սնուցանէր։ Գառնուկը անոր հետ ու անոր տղոցը հետ մէկտեղ մեծցաւ։ Անոր պատառէն կ’ուտէր ու անոր գաւաթէն կը խմէր եւ անոր ծոցը կը պառկէր ու անոր՝ աղջկան մը պէս էր։
Armenian 2018
Իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա հետ և նրա որդիների հետ միասին. ուտում էր նրա պատառից և նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում և նրա համար աղջկա պես էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ աղքատը բնաւ ոչինչ չունէր բացի մի էգ գառնուկից, որ ծախու էր առել եւ սնուցանում էր. Նա մեծացաւ նորա հետ եւ նորա որդկանց հետ մէկտեղ. Նորա պատառիցն ուտում էր, եւ նորա բաժակիցը խմում, եւ նորա ծոցումը քնում էր եւ նորա համար աղջկան պէս էր։
Armenian Eastern Bible 1994
Գառնուկը մեծացաւ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում.
Armenian NEA
իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ձեռք էր բերել, խնամում ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. կարծես նրա դուստրն էր։