2 Samuel 12:31 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ անոր մէջ եղած ժողովուրդը հանեց ու զանոնք սղոցներու ու երկաթէ կամնասայլերու ու երկաթէ տապարներու տակ դրաւ եւ զանոնք աղիւսէ փուռէ անցուց։ Ամմոնի որդիներուն բոլոր քաղաքներուն այսպէս ըրաւ։ Դաւիթ բոլոր ժողովուրդով Երուսաղէմ դարձաւ։
Armenian 2018
Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց։ Եւ այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին։ Եւ Դաւիթն ու բոլոր ժողովուրդն ետ դառան Երուսաղէմ։
Armenian Eastern Bible 1994
Նա դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթէ կացինների աշխատանքների, գործի դրեց աղիւսի փռում։ Նա
Armenian NEA
Դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթե կացինների աշխատանքների, գործի դրեց աղյուսի փռում։ Նա այսպես վարվեց նաև ամովնացիների բոլոր քաղաքներում։ Դավիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից հետո վերադարձան Երուսաղեմ։