2 Samuel 13:23 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երկու տարի անցնելէն ետքը, երբ Աբիսողոմին ոչխարները Եփրեմին մօտ եղած Բաղաասօրին մէջ ասրակտուր կ’ընէին, Աբիսողոմ՝ թագաւորին բոլոր որդիները հրաւիրեց։
Armenian 2018
Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկու տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմի ոչխարների ասրակտուրն էր Եփրեմի մօտ Բաաղհասորումը. Եւ Աբիսողոմը կանչեց թագաւորի բոլոր որդիներին։
Armenian Eastern Bible 1994
Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակայ Բեթմարոն բնակավայրում պէտք է խուզէր իր ոչխարները, իր մօտ
Armenian NEA
Երեք տարի անց, երբ Աբեսաղոմը Եփրեմի երկրին մերձակա Բեթմարոն բնակավայրում պետք է խուզեր իր ոչխարները, իր մոտ հրավիրեց արքայի բոլոր որդիներին։