2 Samuel 13:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնք դեռ ճամբան ըլլալով, Դաւիթին լուր տարին ու ըսին. «Աբիսողոմ՝ թագաւորին բոլոր որդիները մեռցուց ու անոնցմէ մէկը չմնաց»։
Armenian 2018
Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք տակաւին ճանապարհին էին, որ լուր եկաւ Դաւիթին ասելով թէ Աբիսողոմը զարկեց թագաւորի բոլոր որդիներին, եւ նորանցից մէկն էլ չէ մնացել։
Armenian Eastern Bible 1994
Մինչ նրանք ճանապարհին էին, գոյժը հասաւ Դաւթին, թէ Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին, նրանցից ոչ ոքի
Armenian NEA
Մինչ նրանք ճանապարհին էին, գույժ հասավ Դավթին, թե Աբեսաղոմը կոտորել է արքայի բոլոր որդիներին և նրանցից ոչ ոքի կենդանի չի թողել։