2 Samuel 14:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Աբիսողոմ իր ծառաներուն ըսաւ. «Տեսէ՛ք, Յովաբին արտը իմ արտիս մօտն է։ Անիկա հոն գարի ունի։ Գացէք զանիկա կրակով այրեցէ՛ք»։ Աբիսողոմին ծառաները այն արտը կրակով այրեցին։
Armenian 2018
Նա ասաց իր ծառաներին. «Տեսե՛ք, Հովաբի արտը իմ արտի մոտ է, նա այնտեղ գարի ունի. գնացե՛ք և կրակի՛ տվեք այն»։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակի տվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեց իր ծառաներին. Տեսէք Յովաբի արտը որ իմ ձեռքին է. Եւ նա այնտեղ գարի ունի. Գնացէք կրակով այրեցէք այն. Եւ Աբիսողոմի ծառաներն արտը կրակով այրեցին։
Armenian Eastern Bible 1994
Աբեսաղոմն ասաց իր ծառաներին. «Տեսէ՛ք, իմ արտի մօտ գտնուող Յովաբի արտը լի է գարիով, գնացէ՛ք եւ հրկիզեցէ՛ք այն»։
Armenian NEA
Աբեսաղոմն իր ծառաներին ասաց. «Տեսե՛ք, իմ արտի մոտ գտնվող Հովաբի արտը լի է գարիով, գնացե՛ք և հրկիզե՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաներն այրեցին Հովաբի արտը։ Հովաբի ծառաները եկան նրա մոտ պատառոտված հագուստներով և ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտն այրեցին»։