2 Samuel 14:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Թեկուացի կինը թագաւորին ըսաւ. «Ո՛վ տէր իմ թագաւոր, մեղքը իմ վրաս ու իմ հօրս տանը վրայ ըլլայ, բայց թագաւորն ու անոր աթոռը անպարտ ըլլայ»։
Armenian 2018
Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Թեկուացի կինն ասեց թագաւորին. Ինձ վերայ, ով տէր թագաւոր, լինի յանցանքը՝ իմ եւ իմ հօր տան վերայ, եւ թագաւորն ու նորա աթոռը անպարտ լինի։
Armenian Eastern Bible 1994
Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրայ, արքա՛յ, եւ իմ տան վրայ լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։
Armenian NEA
Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրա, արքա՛, և իմ տան վրա լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։