2 Samuel 15:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աբիսողոմ կանուխ կ’ելլէր ու դրանը ճամբուն մէկ կողմը կը կայնէր, ամէն դատ ունեցող ու դատաստանի համար թագաւորին եկող ամէն մարդ կը կանչէր ու կ’ըսէր. «Դուն ո՞ր քաղաքէն ես»։ Երբ անիկա ‘Ծառադ Իսրայէլի ցեղերէն եմ’, ըսէր,
Armenian 2018
Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին, և երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ և ասում. «Դու ո՞ր քաղաքից ես», և նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է»,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհի մօտ, եւ ամեն մարդ որ դատ էր ունենում որ գայ թագաւորի մօտ դատաստանի՝ Աբիսողոմը նորան կանչում էր իր մօտ եւ ասում. Դու ո՞ր քաղաքից ես, եւ նա ասում էր. Իսրայէլի ցեղերի մէկիցն է ծառադ։
Armenian Eastern Bible 1994
Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու,
Armenian NEA
Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու, Աբեսաղոմը նրան հարցնում էր. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Երբ մարդը պատասխանում էր նրան, թե՝ «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»,