2 Samuel 15:30 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դաւիթ Ձիթենեաց լեռնէն վեր կ’ելլէր ու կու լար։ Գլուխը ծածկեր էր ու բոկոտն կը քալէր։ Անոր հետ եղող բոլոր ժողովուրդն ալ, ամէնքը իրենց գլուխը ծածկեր էին ու լալով կ’ելլէին։
Armenian 2018
Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը վեր էր գնում Ձիթենեաց զառիվերովը, եւ վեր գնալով լաց էր լինում, եւ իր գլուխը ծածկած եւ ոտքերը բոբիկ էր գնում. Եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր գլուխը ծածկել էր եւ վեր էին գնում լաց լինելով։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթը բարձրանում էր Ձիթենեաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոբիկ էր գնում, եւ ամբողջ
Armenian NEA
Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոկոտն էր գնում, և ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը լաց լինելով բարձրանում էին։