2 Samuel 15:35 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սադովկ ու Աբիաթար քահանաները հոն քեզի հետ են ու թագաւորին տունէն ինչ որ լսես, Սադովկ ու Աբիաթար քահանաներուն կրնաս պատմել։
Armenian 2018
Եվ ահա այնտեղ քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և այն ամենը, ինչ լսես թագավորի տնից, տեղեկացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա այնտեղ քեզ հետ կան Սադովկ եւ Աբիաթար քահանաները, եւ ամեն ինչ որ թագաւորի տանիցը լսես, իմացրու Սադովկ եւ Աբիաթար քահանաներին։
Armenian Eastern Bible 1994
Ահա այնտեղ քեզ հետ կը լինեն Սադոկ եւ Աբիաթար քահանաները, եւ եթէ որեւէ բան լսես արքայի տնից, յայտնի՛ր Սադոկ ու
Armenian NEA
Ահա քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և եթե որևէ բան լսես արքայի տնից, հայտնի՛ր Սադովկ ու Աբիաթար քահանաներին։