2 Samuel 15:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աբիսողոմ կ’ըսէր. «Երանի՜ թէ զիս այս երկրին վրայ դատաւոր դնէին ու ամէն վէճ կամ դատ ունեցող մարդ ինծի գար եւ անոր իրաւունք ընէի»։
Armenian 2018
Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, և ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, և ես նրա իրավունքը կպաշտպանեի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբիսողոմն ասում էր. Երանի՜ թէ ինձ դատաւոր դնէին այս երկրումը, եւ ինձ մօտ գար ամեն ով վէճ եւ դատ ունենար, եւ ես կարդարացնէի նորան։
Armenian Eastern Bible 1994
Աբեսաղոմը մտածում էր. «Եթէ որեւէ մէկն ինձ դատաւոր նշանակէր այս երկրի վրայ, եւ ամէն ոք, որ վէճ կամ դատ ունենար, ինձ
Armenian NEA
Աբեսաղոմը մտածում էր. «Եթե որևէ մեկն ինձ դատավոր նշանակեր այս երկրի վրա, և ամեն ոք, որ վեճ կամ դատ ունենար, ինձ մոտ գար, ես արդարությամբ կդատեի նրան»։