2 Samuel 16:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ Դաւիթ լերանը գլուխէն քիչ մը անցեր էր, ահա Մեմփիբոսթէին ծառան Սիբա զանիկա դիմաւորեց, իրեն հետ երկու էշ ունենալով, որոնց վրայ երկու հարիւր հաց, հարիւր ողկոյզ չամիչ ու հարիւր ամառնային պտուղ՝ ՝ ու տիկ մը գինի բեռցուցած էր։
Armenian 2018
Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթը բլուրի գլխից մի քիչ անցել էր, եւ ահա նորան դիմաւորեց Մեմփիբոսթէի ծառայ Սիբան երկու էշով, եւ նորանց վերայ բեռնած երկու հարիւր հաց, հարիւր ողկոյզ չամիչ, եւ հարիւր շարոց չոր թուզ եւ մի տիկ գինի։
Armenian Eastern Bible 1994
Դաւիթը հազիւ էր հեռացել Հռոսից, երբ Մեմփիբոսթէի ծառայ Սիբան նրան ընդառաջ եկաւ երկու բեռնաւորուած էշերով։ Դրանց վրայ
Armenian NEA
Դավիթը հազիվ էր հեռացել Հռովսից, երբ Մեմփիբոսթեի ծառա Սիբան նրան ընդառաջ եկավ բեռնավորված երկու էշերով։ Դրանց վրա կային երկու հարյուր նկանակ, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց արմավ և մի սափոր գինի։