2 Samuel 16:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի տանիքին վրայ Աբիսողոմին համար վրան կանգնեցին եւ Աբիսողոմ բոլոր Իսրայէլի աչքերուն առջեւ իր հօրը հարճերուն մտաւ։
Armenian 2018
Ուստի Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վրա, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ մտավ իր հոր հարճերի մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վերայ, եւ Աբիսողոմը մտաւ իր հօր հարճերի մօտ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքում, եւ Աբեսաղոմը բոլոր իսրայէլացիների աչքի առաջ մտաւ իր հօր հարճերի ծոցը։
Armenian NEA
Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքի վրա, և ողջ Իսրայելի առաջ Աբեսաղոմը մտավ իր հոր հարճերի ծոցը։