2 Samuel 16:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Թագաւորը ըսաւ. «Հապա քու տիրոջդ որդի՞ն ուր է»։ Սիբա թագաւորին ըսաւ. «Ահա անիկա Երուսաղէմ կը նստի, քանզի ըսաւ թէ՝ ‘Այսօր Իսրայէլի տունը իմ հօրս թագաւորութիւնը ինծի պիտի դարձնէ’»։
Armenian 2018
Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր է քո տիրոջ որդին։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա մնացել է Երուսաղէմումը. Որովհետեւ ասեց. Իսրայէլի տունը այսօր իմ հօր թագաւորութիւնը ինձ ետ կդարձնէ։
Armenian Eastern Bible 1994
Արքան հարցրեց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա մնացել է Երուսաղէմում, քանզի ասել է.
Armenian NEA
Արքան հարցրեց. «Քո տիրոջ որդին որտե՞ղ է»։ Սիբան արքային պատասխանեց. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասել է. “Իսրայելի տունն այսօր ինձ կվերադարձնի իմ հոր թագավորությունը”»։