2 Samuel 16:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Դաւիթին ու Դաւիթ թագաւորին բոլոր ծառաներուն քար կը նետէր։ Բոլոր ժողովուրդը ու բոլոր զօրաւոր մարդիկը թագաւորին աջ կողմէն ու ձախ կողմէն կ’երթային ։
Armenian 2018
քարեր էր գցում Դավթի վրա և Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, իսկ ամբողջ զորքը և բոլոր քաջ մարդիկ թագավորի աջ ու ձախ կողմերում էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քարեր էր գցում Դաւիթին եւ Դաւիթ թագաւորի բոլոր ծառաներին, եւ բոլոր ժողովուրդն ու բոլոր զօրաւորները նորա աջ եւ նորա ձախ կողմին էին։
Armenian Eastern Bible 1994
Սա դուրս եկաւ անիծելով եւ քարեր շպրտելով Դաւթի ու ամենքի վրայ, որոնք Դաւթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր
Armenian NEA
և քարեր շպրտելով Դավթի ու ամենքի վրա, ովքեր Դավթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր քաջարիները կանգնած էին արքայի աջ ու ձախ կողմում։