2 Samuel 17:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այսպէս անոր վրայ երթանք, անիկա ո՛ւր տեղ որ գտնուի, անոր վրայ հասնինք, ինչպէս ցօղը գետնի վրայ կ’իջնէ եւ անկէ ու անոր հետ եղող բոլոր մարդոցմէն մէ՛կը ողջ չթողունք։
Armenian 2018
Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ նորա վերայ կգնանք այն տեղերի մէկում, ուր որ կգտնուի, եւ բանակ կտանք նորա դէմ ինչպէս որ ցօղ իջնում է երկրի վերայ. Եւ նորանից եւ նորա հետ եղող բոլոր մարդկանցից մէկն էլ չի պրծնիլ։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ նրա վրայ կը հասնենք այն տեղերից մէկում, ուր նրան կը գտնենք. կը շրջապատենք նրան, ինչպէս ցօղն է իջնում
Armenian NEA
Այն ժամանակ նրա վրա կհասնենք այն տեղերից մեկում, որտեղ նրան կգտնենք. կշրջապատենք նրան, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրա մարդկանցից ոչ ոքի կենդանի չենք թողնի։