2 Samuel 17:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ պատանի մը տեսաւ զանոնք ու Աբիսողոմին պատմեց. բայց Յովնաթան եւ Աքիմաաս մէկտեղ շուտով գացին ու Բաւուրիմ մարդու մը տունը մտան։ Անիկա իր գաւիթին մէջ ջրհոր մը ունէր։ Անոնք հոն իջան։
Armenian 2018
Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մի պատանի տեսաւ նորանց եւ պատմեց Աբիսողոմին. Եւ նորանք երկուսը շուտով գնացին մտան մի Բաւուրիմցի մարդի տուն. Եւ նա մի հոր ունէր իր գաւիթումը, եւ նորանք այնտեղ իջան։
Armenian Eastern Bible 1994
Մի պատանի, սակայն, տեսաւ նրանց ու յայտնեց Աբեսաղոմին։ Նրանք երկուսով գնացին Բաւուրիմ ու մտան մի մարդու տունը, ուր
Armenian NEA
Սակայն մի պատանի տեսավ նրանց ու հայտնեց Աբեսաղոմին։ Նրանք երկուսով գնացին Բավուրիմ ու մտան մի մարդու տուն, որտեղ գուբ կար, և այնտեղ իջան։