2 Samuel 17:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աբիսողոմին ծառաները կնոջ տունը մտան ու ըսին. «Աքիմաասն ու Յովնաթանը ո՞ւր են»։ Կինը անոնց ըսաւ. « Ջուրին անդիի կողմը անցան»։ Անոնք փնտռեցին ու չգտնելով Երուսաղէմ դարձան։
Armenian 2018
Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբիսողոմի ծառաները գնացին այն կնկայ մօտ՝ նորա տունը եւ ասեցին. Ո՞ւր են Աքիմաասը եւ Յովնաթանը. Եւ կինն ասեց նորանց. Անց կացան ջրի առուակովը. Իսկ նորանք չգտան եւ ետ դառան Երուսաղէմ։
Armenian Eastern Bible 1994
Աբեսաղոմի ծառաներն եկան այդ կնոջ մօտ, նրա տունը եւ հարցրին. «Ո՞ւր են Աքիմաասն ու Յովնաթանը»։ Կինը նրանց պատասխանեց.
Armenian NEA
Աբեսաղոմի ծառաները եկան այդ կնոջ մոտ՝ նրա տուն, և հարցրին. «Աքիմաասն ու Հովնաթանը որտե՞ղ են»։ Կինը նրանց պատասխանեց. «Գետից այն կողմ անցան»։ Նրանք փնտրեցին նրանց և չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ։