2 Samuel 18:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն ատեն դէտը բարձր ձայնով թագաւորին իմացուց ու թագաւորը ըսաւ. «Եթէ մինակ է, անոր բերանը աւետիս կայ»։ Անիկա կու գար ու կը մօտենար։
Armenian 2018
Դետը ձայն տվեց և հայտնեց թագավորին։ Թագավորն ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն ավետիք կա նրա բերանում»։ Իսկ նա ավելի ու ավելի էր մոտենում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դէտը կանչեց եւ իմացրեց թագաւորին. Եւ թագաւորն ասեց. Եթէ նա մինակ է, ուրեմն աւետիք կայ նորա բերանումը. Եւ նա քանի գալիս էր՝ մօտենում էր։
Armenian Eastern Bible 1994
Նա աղաղակելով՝ այդ մասին յայտնեց արքային։ Արքան ասաց. «Եթէ մենակ է, աւետիս է բերում»։ Նա գալիս, մօտենում էր։
Armenian NEA
Նա աղաղակելով այդ մասին հայտնեց արքային։ Արքան ասաց. «Եթե մենակ է, ավետիս է բերում»։ Նա գալիս, մոտենում էր։