2 Samuel 18:27 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դէտը ըսաւ. «Առաջինին ընթացքը Սադովկի որդիին Աքիմաասին ընթացքին պէս կ’երեւնայ ինծի»։ Թագաւորը ըսաւ. «Անիկա բարի մարդ է ու բարի աւետիսով կու գայ»։
Armenian 2018
Դետն ասաց. «Առաջինի վազելուց տեսնում եմ, որ նման է Սադովկի որդի Աքիմաասի վազելուն»։ Թագավորն ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրի համար է գալիս»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դէտն ասեց. Ես տեսնում եմ առաջինի վազելը իբրեւ Սադովկի որդի Աքիմաասի վազելը. Եւ թագաւորն ասեց. Դա բարի մարդ է, եւ բարի լուրի համար է գալիս։
Armenian Eastern Bible 1994
Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադոկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է եւ
Armenian NEA
Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։