2 Samuel 18:32 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Թագաւորը Քուսիին ըսաւ. «Աբիսողոմ պատանին ո՞ղջ է»։ Այն ատեն Քուսին ըսաւ. «Իմ տիրոջս՝ թագաւորին թշնամիները ու չարութեան համար բոլոր քու վրադ ելլողները այն պատանիին պէս ըլլան»։
Armenian 2018
Եվ թագավորն ասաց Քուսիին. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Քուսին ասաց. «Թող այդ պատանու նման դառնան իմ տեր թագավորի թշնամիները և բոլոր նրանք, որ քո դեմ են ելնում չարիքի համար»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թագաւորն ասեց Քուսիին. Աբիսողոմ պատանին ո՞ղջ է. Եւ Քուսին ասեց. Այդ պատանիի նման դառնան իմ տէր թագաւորի թշնամիները, եւ բոլոր չարիքի համար քեզ վերայ վեր կենողները։
Armenian Eastern Bible 1994
Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի
Armenian NEA
Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները և չար նպատակով քո դեմ բոլոր ելնողները»։